կարևոր
2139 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-06 23:33

Նիկոլի հրաժարականը պահանջողներն անհամեմատ ավելի շատ են, կոչ եմ անում՝ եթե չեք ուզում միանալ մեզ, ստեղծեք ձեր կազմակերպությունները․ Վազգեն Մանուկյան. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Այս Հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է»՝ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

Նա ընդգծեց, որ մենք կորցրել ենք մեր Հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիևը արհամարհանքով խոսում է մեր մասին՝ արհամարհված ժողովուրդ ենք, եւ մենք համբերատար տանում ենք մեր պայքարը։ Նա նշեց, որ կան շատ մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը և հարթակում չեն։

«Ես կոչ եմ անում, այս Հայրենիքը միայն մերը չի, ձերն էլ է։

Ուզում եք միանալ՝ միացեք, ուզում եք համագործակցել՝ համագործակցեք։ Չեք ուզում համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինքնուրույն որոշումներ ընդունեք։ Ինչքան ցանցային լինի, ինչքան անկանխագուշակելի լինի, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նկատեց, որ եթե ժողովրդին սպանում են, ժողովուրդը չպիտի ենթարկվի, այլ պետք է ապստամբի, պայքարի, պաշտպանի իրեն։