502 դիտում, 2021.03.06 17:55

Վարանդայի և Ջրականի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի դի

Վարանդայի և Ջրականի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի դի

Մարտական գործողությունների  Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ)  ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել են 2 զոհվածի դի: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին: