կարևոր
1741 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-06 17:23

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել, Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով՝ Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պարտավոր եք կանգնել Սահմանդրության գլխին և մինչև երկուշաբթի դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ Հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։