կարևոր
2441 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-06 17:01

Նրանք միայն չեն պարտվել պատերազմում, նրանք օր-օրի քանդում են պետական ինստիտուտները․ Արթուր Մկրտչյան

Նրանք միայն չեն պարտվել պատերազմում, նրանք օր-օրի քանդում են պետական ինստիտուտները․ Արթուր Մկրտչյան

Դժվար է նայել մեր սաների աչքերին և իմանալ, որ օդում կախված հարցեր կան՝ ուսուցի՛չ, ինչո՞ւ պարտություն կրեցինք։ Այս մասին ասաց  պատմաբան Արթուր Մկրտչյանը՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցի պատասխանը մենք գիտենք, բայց դժվար է սաներին ասել, որովհետև կարող են նրանց աչքերում պետական ինստիտուտներ արժեզրկվել։

Արթուր Մկրտչյանի համոզմամբ՝ մեկ ելք կա՝ պայքարել։

«Նրանք միայն չեն պարտվել պատերազմում, նրանք օր-օրի քանդել և քանդում են պետական ինստիտուտները»,-ասաց Արթուր Մկրտչյանը։