346 դիտում, 2021.03.06 15:16

Թշնամու և ՀՀ քաղաքացիություն ունեցող ոմանց մոտեցումներն ու հայտարարությունները նույնական են. Ռուբեն Մելքոնյան

Թշնամու և ՀՀ քաղաքացիություն ունեցող ոմանց մոտեցումներն ու հայտարարությունները նույնական են. Ռուբեն Մելքոնյան

Ողբերգական է, որ Հայաստանում լսում ենք հայտարարություններ, որոնք հնչում են թշնամի պետության ղեկավարների շուրթերից, ՊՆ-ի մոտ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի ակցիայի ժամանակ ասաց արևելագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Հնարավոր չէր պատեկարացնել, որ այդքան համանման, այդքան համահունչ ու նույնական կարող են լինել թշնամի պետության և ՀՀ քաղաքացիություն ունեցող որոշ շրջանակների մոտեցումներն ու հայտարարությունները», - ընդգծեց նա:

Մասնագետը նաև նկատեց, որ ի պատասխան թուրքական լուտանքների՝ որևէ պետական կառույց որևէ քայլ չի անում։

«Բանակի, ԳՇ-ի հասցեին հնչող վիրավորանքները, ճակատագրի հեգնանքով իշխանության հասած շրջանակների կողմից լռության են մատնվում», - ասաց թուրքագետը։