կարևոր
1088 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-06 14:07

Բանակը իրեն երկրի վարչապետ համարողի ոչ թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը. Արման Սաղաթելյան

Բանակը իրեն երկրի վարչապետ համարողի ոչ թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը. Արման Սաղաթելյան

Ի աջակցություն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ զինվորականները և քաղաքացիներն ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։

«Չեմ կարծում, թե այդքան հեշտ ու պարզ խնդիր է, որ մարդն, ով իրեն համարում է այս երկրի վարչապետը, առավոտյան վատ տրամադրությամբ արթնանա ու աշխատանքից ազատի թիվ մեկ զինվորականին։ Դա, կներեք արտահայտությանս համար, ոչ իր թերթոնն է, ոչ էլ՝ դուքյանը։ Չեմ կարծում, թե սա հեշտ հանգուցալուծվող ճգնաժամ է», - ՊՆ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

Նա նշեց, թե այնքան լավատես չէ, որ իշխանություններից առկա իրավիճակում ակնկալի ողջամտություն և կառուցողական գործողություններ։

«Մենք ամեն օր տեսնում ենք՝ երկիրը շարունակում են հանձնել, այսինքն՝ ոչ միայն խայտառակ պարտության մեղավորն են ու պատասխանատուն են, այլ նաև փորձում են սլաքներն ուղղել բանակի վրա, քավության նոխազներ հորինել և այս եղանակով ինչ–որ ձևով երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունը։ Մենք ամեն օր նոր սպառնալիքներ ենք ստանում մեր թշնամուց, որին, ի դեպ, այս կապիտուլյանտը մինչ օրս էլ երևի համարում է կիրթ ու կառուցողական»,–ասաց նա։