կարևոր
423 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-06 13:47

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորականի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորականի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանի հետ ՝ աղանդավորության և բռնության պատճառով պառակտված երկրում համակեցության հզոր կոչով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Առաջին անգամ է Հռոմի պապը հանդիպում  այդպիսի ավագ շիա հոգևորականի հետ:

Սիստանիի հետ 55 րոպե տևած հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապը շարժվել է դեպի հարավային Իրաքի հին Ուրի ավերակները, որը հայտնի է որպես Աբրահամի ծննդավայր: Նախատեսվում է Հռոմի պապի ելույթը միջկրոնական ժողովում: