19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 11 հազար 22-ով: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 4 մլն 312 հազար 181: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, որի տվյալներով նոր դեպքերի աճը կազմում է 0.26 տոկոս:
Ապաքինվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15 հազար 27-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 3 մլն 900 հազար 348: Ընդհանուր վարակվածների թվում ապաքինվածնքերի տոկոսը դարձել է 90.5:
Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում վերջին մեկ օրում մահացել է 441 մարդ: Ավելի վաղ այդ թիվը 462 էր: Վարակի հետևանքով մահերի ընդհանուր թիվը կազմում է 88 հազար 726:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: