կարևոր
357 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-06 13:12

Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ

Լեհաստանում ուկրաինական ավտոբուսի վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ

Լեհաստանի հարավ-արևելքում ուկրաինական ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ավելի քան 30-ը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը, որում եղել է 57 մարդ, գիշերը ընկել է փոսը: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մնացած ուղեւորներին՝ տեղի դպրոց:

Տեղի շտապ օգնության ծառայության խոսնակը հաստատել է տեղեկությունը ՝ հավելելով, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Ուկրաինա:

«Պատահարի ժամանակ ուղևորները հիմնականում քնած են եղել, նրանց մեծ մասը ամրակապված չի եղել, ուստի լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանք հիմնականում երիտասարդներ էին, որոնք աշխատանքից տուն էին գնում», - ասել է խոսնակը: