կարևոր
263 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-06 12:30

Յութուբը փակել է Մյանմայի զինվորականության կողմից կառավարվող 5 ալիք

Յութուբը փակել է Մյանմայի զինվորականության կողմից կառավարվող 5 ալիք

Յանգոնում Մյանմայի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ ու խլացուցիչ նռնակներ են օգտագործել ցուցարարների դեմ:

Դրանից ժամեր առաջ Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցները ձեռնարկել զինվորական խունտայի դեմ՝ ցուցարարների՝ օրերս տեղի ունեցած սպանության համար:

Այս ընթացքում էլ Յութուբը որոշել է հեռացնել Մյանմայի զինվորականության կողմից կառավարվող 5 ալիք:

Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականներն իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը, ձերբակալել երկրի այժմ նախկին ղեկավարներին ու հայտարարել արտակարգ դրություն: Գեներալները դա բացատրում են անցած տարվա ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով ու խոստանում մեկ տարի անց կազմակերպել նոր ընտրություններ։