կարևոր
327 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-06 12:19

Արցախում Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր

Արցախում Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր

Մարտի 5-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  5 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  3438 քաղաքացու հետազոտություն, որից 511-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2395  դեպք: Կատարվել է 20 886 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: