կարևոր
1180 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-06 10:49

Իշխանությունը փորձում է մարդկանց համոզել, որ Արցախը, Սյունիքը զիջելը տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության երաշխիք է․ Աբրահամյան

Իշխանությունը փորձում է մարդկանց համոզել, որ Արցախը, Սյունիքը զիջելը տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության երաշխիք է․ Աբրահամյան

Հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանության պաշտպանությամբ հանդես եկող տարբեր խմբերը, այդ թվում՝ լրագրողների անհարմար հարցերից փախուստի դիմողները, քողարկված կամ անթաքույց ձևով փորձում են հանրությանը համոզել, որ մենք իրականում հող, շրջան, հայրենիք չենք էլ զիջել։

Որպես հիմնավորում պնդում են, որ Քարվաճառը, Հադրութը, Շուշին ու առհասարակ Արցախը հայկական չեն, ուղղակի «իրադարձությունների բերումով» հայերը մի արանք ապրել են այնտեղ, իսկ այդ տարածքների նկատմամբ թուրքերի պահանջն ու բռնազավթվածը «պատմական արդարության վերականգնման» պես մի բան են։

Հայաստանում մարդկանց մի մասը հաշտվել է ոչ միայն պատերազմի արդյունքում, ստորագրված կամ գաղտնի պայմանավորվածությամբ զիջված շրջանների, մեր մեծաթիվ կորուստների հետ, այլ նույնիսկ անտարբեր է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածի և Սյունիքի նկատմամբ։

Իշխանությունը որպես պետական տեղեկատվական քաղաքականության ուղղություն, փորձում է մարդկանց համոզել, որ Արցախն ու Սյունիքը զիջելը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության երաշխիք է, իսկ որոշները դա նույնիսկ որպես համոզմունք են ներկայացնում։

Միանգամից ասեմ՝ այս մոտեցումը, մի փուլում, մեզ պատերազմի շեմին է կանգնեցնելու։ Հայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են, որոնցով հետագայում պետք է զբաղվի իրավապահ համակարգը։