կարևոր
1832 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-05 21:02

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

«ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր»-ում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ տեղադրել՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին»: