կարևոր
1553 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-05 20:25

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։

Պոլ Ռիչարդ Գալագերը նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են:

Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը նշել է, որ կցանկանային ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքում  «սառեցված հակամարտությունների» լուծման հարցում: