կարևոր
1026 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-05 16:17

Լևոն Արոնյանին հանձնվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Լևոն Արոնյանին հանձնվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտիինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնից: 

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր  դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։ 

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: