կարևոր
1335 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-05 15:22

Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ են նշանակվել։ Այս մասին որոշումներ է ստորագրել ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ։

Թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ մրցույթում հաղթելու դեպքում պատրաստվում է մանդատը վայր դնել:
 

Նշենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ, որոնք նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է։