27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Շարունակում է գործել ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաև «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: