09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
COVID-19 պատվաստումների արագ և արդյունավետ արշավով Իսրայելը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հաղթել է վիրուսը: Այս մասին, ըստ The Times Of Israel- ի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Նշվում է, որ կառավարության ղեկավարը հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաալիքին «կանաչ COVID անձնագրերի» մասին:
«Իսրայելն աշխարհում առաջին երկիրն է, որ դուրս է եկել «կորոնայից»: Այս «կանաչ անձնագրով» դուք կարող եք այցելել ռեստորաններ, թատրոններ, սպորտային միջոցառումներ»,- ասել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները նախատեսում են մինչև այս ամսվա վերջը կորոնավիրուսի դեմ պատվաստել երկրի ամբողջ չափահաս բնակչությանը և մինչև ապրիլ ամբողջությամբ բացել սահմանները:
«Իսրայելը նախկինում հայտնի էր որպես ստարտափների երկիր: Այսուհետ այն կկոչվի նաև պատվաստանյութերի ազգ: Մենք մոդել ենք դնում աշխարհի համար, շատ հպարտ ենք դրանով»,- շեշտել է Նեթանյահուն: