կարևոր
1161 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-05 10:06

Մարտակերտի զորամասից 2 զինծառայողի մասունք է հանձնվել հայկական կողմին

Մարտակերտի զորամասից 2 զինծառայողի մասունք է հանձնվել հայկական կողմին

Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Սակայն Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: 

Պատերազմի օրերին  տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից: 
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: 
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Հիշեցնենք, որ փետրվ​արի 15-ից ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնողական աշխատանքներ կատարել հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում։