կարևոր
2220 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-05 10:02

Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից քչերն են Արցախ ոտք դրել․ երես չունեն, նաև հասկանում են, Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»

Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից քչերն են Արցախ ոտք դրել․ երես չունեն, նաև հասկանում են, Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»

Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես որդու ծառա­յության երկու տարիների ընթաց­քում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթի­ռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիր­ներ կառաջանան: Վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳԱՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել:

Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդա­րադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, որը զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով: Մի կողմից՝ Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն, մյուս կողմից՝ լավ են հասկանում, որ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում: