24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Սյունիքում հակառակորդը որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։
ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում է։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։
Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։
Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության և որպես արդյունք ինչ ենք ունենալու»։