կարևոր
1771 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-04 20:27

Կապանում փլուզում է տեղի ունեցել․ կա զոհ

Կապանում փլուզում է տեղի ունեցել․ կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիյքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ: