17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության ծրագրավորված լինելու վերաբերյալ առկա լուրջ հիմքերի մասին է հայտարարել Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցների համար կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ իրավիճակը պատերազմի բերելուն ու պատերազմի այսպիսի արդյունքին հանգեցնելուն առնչվող, առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որեւէ բացատրություն չկա:
Քոչարյանը խոսել է նաեւ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի հայտնի հայտարարության մասին, որը ալեկոծել է Նիկոլ Փաշինյանի նյարդերը: «Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում»,- նշել է Հանրապետության 2-րդ նախագահը:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին, որոնցից մեկը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին, եթե դրանք անցկացվեն:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: