կարևոր
1020 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-04 19:51

Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Կարսում անցկացված զորավարժություններից ավելի քան 2 շաբաթ անց Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ կանցկացնեն, բայց այս անգամ Ըսփարթա նահանգում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են իրենց երկիր: Զորավարժությունները կտեւեն 6 շաբաթ:

«Շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- նշված է հաղորդագրության մեջ: