Մարտի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հավաքվել Արցախի բռնագրավված տարածքների բնակիչներ: Նրանք դժգոհություն են հայտնել առկա իրավիճակի, իրենց խնդիրների նկատմամբ տիրող անտարբերության համար:
Aparaj.am-ի հաղորդմամբ՝ հավաքի մասնակիցները նշել են, որ իրենց նպատակն է քաղաքական աշխարհի ուշադրությունը սևեռել տիրող իրավիճակի վրա: Ներսի վրա արդեն հույս չեն դնում և հայացքները դեպի դուրս են ուղղել:
Ներկաների մի մասը նշել է, որ իրենց հավաքը ի աջակցություն «Հանուն Հադրութի» ՀԿ-ի է, ովքեր այդ նույն ժամանակ Երևանում տարբեր դեսպանատների են դիմում՝ նախկինում ուղարկված նամակների պատասխանները ստանալու համար: