12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր՝ մարտի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ ««ՇԱՆԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին», նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության դիմում-բողոքը՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռում իրականացնող «ՇԱՆԹ» ընկերության կողմից Շիրակի մարզում հանրապետական սփռման տեսալսողական ծրագրից տարբերվող, փոփոխված տեսալսողական ծրագիր հեռարձակելու փաստի վերաբերյալ։
Հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի համար Հեռարձակողը ներկայացրել է ապացույցների վերաբերյալ դիմում, կցվելով դիմում-բողոքում նշված փաստերը հաստատող համապատասխան ապացույցներ (տեսաձայնագրություններ):
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական ծրագրերը 2021 թվականի հունվարի 24-ի դրությամբ Շիրակի մարզում հեռարձակվում են փոփոխված, այն է՝ հիմնական ծրագրի մեջ ներառված հաղորդումները փոխարինվում են այլ հաղորդումներով:
Հանձնաժողովն հաշվի առնելով տվյալ հանգամանքը և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով «ՇԱՆԹ» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։