Մյանմայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանների ու ցուցարարների միջեւ գրանցված բախումների հետեւանքով առնվազն 38 մարդ է զոհվել:
Տեղեկությունը հաստատել է Մյանմայում Եվրամիության հատուկ բանագնաց Քրիստին Շրաներ Բուրգեները, որի խոսքով՝ մարտի 3-ն ամենաարյունալի օրն էր մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո:
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը ոչ միայն արցունաքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, այլեւ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականներն իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը, ձերբակալել երկրի այժմ նախկին ղեկավարներին ու հայտարարել արտակարգ դրություն: Գեներալները դա բացատրում են անցած տարվա ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով ու խոստանում մեկ տարի անց կազմակերպել նոր ընտրություններ: