Հայաստանում տեղի ունեցող հասարակական, քաղաքական իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է, ու այլ գնահատական չի կարող լինել: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:
Մոսկվան այս հարցում այլ դիրքորոշում չի կարող ունենալ, քանի որ, ռուսական կողմը, Զախարովայի խոսքով, միշտ կոչ է անում ուրիշ երկրներին չմիջամտել ինքնիշխան պետությունների ներքին գործերին: