կարևոր
1734 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-04 14:05

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի ԶՈւ-ի վերակառուցման համար անհրաժեշտ է շուրջ 3 միլիարդ դոլար։ Անհրաժեշտ է գտնել Ռուսաստանի Դաշնության հետ ինտեգրման բանաձև, որը հնարավորություն կտա արագ վերականգնելու բանակի մարտունակությունը. այսօր ռուսական ԶԼՄ–ների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում աճում է: Մենք՝ որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց»,– նշել է նախագահը։

Ըստ Քոչարյանի՝ իշխանությունները, որոնք թաքնվում են ռազմական գաղտնիքի հետևում, չեն խոսում կորուստների մասշտաբի մասին՝ նյութական կամ մարդկային: Բայց վերականգնման համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է շուրջ 3 միլիարդ դոլար։ ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ՝ անհրաժեշտ է վերականգնել զինված ուժերն ու դարձնել տարածաշրջանի ամենաարդյունավետ բանակը։