Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում ստեղծել իր սեփական կուսակցությունը: Այս մասին նա հայտնել է հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում։
«Ես չեմ ընկալվում որպես կուսակցության առաջնորդ: Հավանաբար, ես քաղաքական կուսակցություն չեմ ստեղծի, թեև չեմ բացառում այդ տարբերակը: Հավանաբար, կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հնարավոր ընտրություններում»,- ասել է նա:
Որպես օրինակ՝ ներկայացրել է իր նախագահության տարիները՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ խորհրդարանում կար կոալիցիա, որի ներքո երկիրը զգալի տնտեսական հաջողությունների հասավ:
Ինչ վերաբերում է ներկայիս ընդդիմության բողոքներին, Քոչարյանն իր համակիրներին կոչ է արել ներգրավվել այդ գործընթացում: