կարևոր
273 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-03-04 12:31

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կքննի Արա Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կքննի Արա Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը

Այսօր՝ ժամը 13:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 23-րդ շենք) նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, քննելու է տասնչորս օր ապօրինի ազատությունից զրկված քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

ՀԻշեցնենք, որ փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։ 

Ըստ Ազգային անվտանգության ծառայության մամլո հաղորդագրության՝ Արա Սաղաթելյանը մեղադրվում է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է բացառապես նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է հանրահայտ օգտատիրոջ ֆեյսբուքյան օգտահաշիվը։

Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Արա Սաղաթելյանի բացի Հայաստանից մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։ 

Մասնավորապես՝ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Իրավաբանները, սակայն, անհիմն են համարում բոլոր մեղադրանքները՝ նշելով որ առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հերթական անգամ հավաստում է Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը։