կարևոր
803 դիտում, 9 ամիս առաջ - 2021-03-04 12:25

Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր. Ռոբերտ Քոչարյան

Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում:

«Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ հիմնականում դրանից հետո շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ: Դրանք արտահայտվել են իմ, երկու գեներալ-գնդապետների, երրորդ նախագահի և մի շարք այլ մարդկանց կողմից»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն ողջամիտ բան չեն ասել, այլև, ընդհանուր առմամբ, ոչ մի կասկած չեն փարատել։

«Նորմալ չէ, երբ իշխանությունները չեն կարողանում հասկանալի բացատրություններ տալ: Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը դադարեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը` զինված ուժերի համալրումը: Ինչո՞ւ փոխարինվեցին փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները կամ հեռացվեցին պատերազմից առաջ։ Հոկտեմբերի 19-ին ինչո՞ւ չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը, երբ 4-րդ օրը գիտեին, որ պատերազմում պարտվելու են»,- ասել է Քոչարյանը:

«Դրանք հաղորդում են այն հանցագործությունների մասին, որոնցով հետաքննող մարմինները պետք է զբաղվեն: Դրդապատճառները պետք է ուսումնասիրեն հետաքննող մարմինները: Պատասխանների բացակայության դեպքում կարող է առաջ գալ ցանկացած ենթադրություն»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը։