կարևոր
1111 դիտում, 10 ամիս առաջ - 2021-03-04 12:12

Փաշինյանի հայտարարությունը հերթական անգամ փաստերով չի հաստատվել

Փաշինյանի հայտարարությունը հերթական անգամ փաստերով չի հաստատվել

Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից մեկի հրապարակումից երկու ամիս անց անգամ այն դեռեւս չի հաստատվել։

Քննչական կոմիտեից Երկիր Մեդիայի հարցմանը պատասխանել են, որ դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի կողմից հնչեցված տեղեկության փաստով հարուցված քրեական գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա։

Հանրայինի եթերում Փաշինյանը  պատերազմի պարտության պատճառներից մեկը համարել էր կառավարությունում հանդիպմանը կամավորներից մեկի հայտնած տեղեկությունը, թե պահեստներում զենք եղել է, բայց իրենց հրաժարվել են տալ։