կարևոր
407 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 23:08

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել Թբիլիսին որպես երկխոսության հարթակ

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել Թբիլիսին որպես երկխոսության հարթակ

Անկարա այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել Թբիլիսին որպես երկխոսության հարթակ:

Նախարարը նշել է, որ այստեղ նախ եւ առաջ խոսքը Հարավային Կովկասի 3 պետությունների մասին է եւ հենց այդ երկրները պետք է որոշեն իրենց տարածաշրջանի ապագան: Վրաստանի արտգործնախարարը հավելել է, որ, ամեն դեպքում, Թբիլիսին դեմ չէ, որ այդ երկխոսությանը միանան այլ երկրներ եւս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկում են ստեղծել տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակ՝ ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, նաեւ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը: Սակայն Վրաստանը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի հետ համագործակցության ցանկացած ձեւաչափի, «քանի դեռ Մոսկվան օկուպացրել է Հարավային Օսիան եւ Աբխազիան»: Իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Դավիթ Զալկալիանին Ռուսաստանին օկուպանտ է անվանել: Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ըմբռնումով են մոտենում Վրաստանի մտահոգություններին, բայց կարծում են, որ բազմակողմ ձեւաչափում գուցե ավելի հեշտ լինի երկխոսություն սկսել: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես Ադրբեջանի դեպքում էր: