18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Անկարա այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել Թբիլիսին որպես երկխոսության հարթակ:
Նախարարը նշել է, որ այստեղ նախ եւ առաջ խոսքը Հարավային Կովկասի 3 պետությունների մասին է եւ հենց այդ երկրները պետք է որոշեն իրենց տարածաշրջանի ապագան: Վրաստանի արտգործնախարարը հավելել է, որ, ամեն դեպքում, Թբիլիսին դեմ չէ, որ այդ երկխոսությանը միանան այլ երկրներ եւս:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջարկում են ստեղծել տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակ՝ ներառելով Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, նաեւ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը: Սակայն Վրաստանը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի հետ համագործակցության ցանկացած ձեւաչափի, «քանի դեռ Մոսկվան օկուպացրել է Հարավային Օսիան եւ Աբխազիան»: Իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո Դավիթ Զալկալիանին Ռուսաստանին օկուպանտ է անվանել: Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ըմբռնումով են մոտենում Վրաստանի մտահոգություններին, բայց կարծում են, որ բազմակողմ ձեւաչափում գուցե ավելի հեշտ լինի երկխոսություն սկսել: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես Ադրբեջանի դեպքում էր: