կարևոր
2039 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-03 20:50

Բանակն ամուր կանգնած է, բայց բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ. Վազգեն Մանուկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարեւոր է. բանակի ղեկավարությունն ասաց, համենայնդեպս իմ տեղեկություններով, որ ինքը չի ենթարկվի անօրինական կարգադրության  իչ ուզում է որոշեն տարբեր ատյանները, ամենակարեւորն այն է, որ բանակը ոնց կանգնած էր, այդպես էլ մնալու է: Այս մասին մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Իրեն միշտ խոստանում են, ասում են՝ քեզ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին: Մենք այդ ձեռագիրը տեսել ենք: Մենք հիմա ուզում ենք բանակն ազատել երկրորդ ջարդից:

Բանակից հետո հերթը հասնելու է ոստիկանությանը: Դուք հիշում եք, ոնց էին ջարդում մարդկանց, ոնց էին վազում Իշխն Սաղաթելյանի հետեւից: Հետո ոստիկանությունը եկավ կարգի: Երբ բանակը հայտարարեց իր կարծիքը, դա ազդեցություն ունեցավ ոստիկանության վրա»,-ասաց նա: