Առաջին հարվածը 1990-ականներին իրենց վրա վերցրին մեր մտավորականները և ձևավոևվեց Հայոց ազգային բանակը։ Եվ մենք յուրաքանչյուրս զինվորն ենք այդ պատմության, ներկան ենք այս պատմության և հպարտորեն այն կրում ենք մինչ այսօր մեր մեջ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց մտավորականների ներկայացուցիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Այսօր մտավորականները նույնպես ժողովրդի և բանակի կողքին են։ Մենք մտավորականներս պետք է ավելին անենք, քան արել ենք մինչև այս պահը։
Այս պատերազմը փոխեց մեր այն ժամանակահատվածի պատկերացումները, որում որ մենք ապրում էինք, և որում պիտի ապրեինք։ Փոխվեցին առաջնահերթությունները։ Այս ամենի մեղավորները պիտի պատժվեն, պատժվեն օրենքի կարգով։ Մենք պիտի բետոնենք այն արգանդը, որ էլ երբեք նման դավաճաններ չծի»։
Մանրամասները՝ տեսանյութում։