«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտարարվեց Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ:
«Շաբաթ օրը հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում»,-ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։