կարևոր
2096 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-03 19:57

Ես թքել եմ այն ժողովրդավարության վրա, որը կործանման է տանում իմ հայրենիքը․ Լիլիթ Գալստյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրեր առաջ մենք խոստացանք, որ Բաղրամյան պողոտան առնալու է մեր պայքարի հրապարակը։ Եվ մենք լիենլու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի հաղթական ավարտին չենք հասցրել մեր արդար գործը։ Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Սեպտեմբերի 27-ից էլ առաջ՝ 2018 թվականի ապրիլին, մենք, ցավոք սրտի, ունեցանք մեր պարտությունը, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրություներին, մեր անցայլը մերժողին ու այդ ողբերգությունն, ըստ էության, այսօր շարունակվում է», - ասաց նա։

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ առաջին բանը, որ այս իշխանությունն արել է, պարգևավճարներ էին, ինչն արվեց ժողովրդից թաքուն։

Մենք ունենք կամք՝ կոտրված մեջքն ուղղելու։