Տևական ժամանակ է, ինչ մենք խոսում ու ներկայացնում ենք մեր երկրի առջև ծանրացած խնդիրները։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Մենք մեր գործընկերներին հարց ենք տալիս, իջեք Բաղրամյան հրապարակ և առերեսվեք իրականության հետ։ Հերիք է կեղծ օրակարգ մատուցեք և իրականությունը խեղաթյուրեք, հերիք է կեղծ ծրագրերից խոսեք։ Դուք Ձեզ հռչակել եք, որպես ժողովրդի իշխանություն, պարբերաբար խոսում եք, որ ժողովրդի կամայտահայտությունը գերակա է, իջեք և պատասխանեք ժողովրդի հարցրեին։ Ե՞րբ է լուծվելու գերիների հարցը, ե՞րբ է լուծվելու զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին սոցիալապես ապահելու հարցը, ե՞րբ է լուծվելու փախստականների հարցը։ Կորսված հայրենիքի համար պատասխան տվեք։
Պատգամավորը նշեց, որ 456 միլիարդ նորից ավելացել է մեր քաղաքացիների ուսերի վրա վարկային պարտավորությունները:
«Շաքարավազը թանկացել է 40․7 %-ով, բուսական յուղը՝ 44․3 %-ով, ձուն՝ 26 %-ով , կաթնամթերքը՝ 17 %-ով, միրգը՝ 12 %-ով, բանջարեղենը՝ 9 %-ով, հացը, ալյուրը, խմիչքը, ծխախոտը, ոչ պարենային ապրանքը, դեղորայքը թանկացել են։ Մարզերում ճանապարհների հետ խնդիրներն առայսօր առկա են, փոխադրումները ևս թանկացել են։ Այսօր անկում են ապրում շինարարությունը՝ 11․2 %, ծառայությունները՝ 13․6 %-ով, ներմուծումը՝ 16 %-ով, արտահանումը՝ 5․2 %-ով։ 456 միլիարդ նորից ավելացել է մեր քաղաքացիների ուսերի վրա վարկային պարտավորությունները»,- ասաց Էֆիաջյանը։