կարևոր
1556 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-03 18:45

Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշել է ուժ կիրառել ցուցարարների դեմ․ Արթուր Վանեցյան

Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշել է ուժ կիրառել ցուցարարների դեմ․ Արթուր Վանեցյան

Մենք որևէ նպատակ չունենք գնալու սադրանքների։ Այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ԱԺ տարածքում դիպուկահարների տեղակայման և Ոստիկանության՝ սադրանքների մասին հայտարարության վերաբերյալ հարցին։

«Եթե ոստիկանները որևէ տեղեկություն ունեն անկարգություների մասին, դա կեղծ տեղեկություն է, մենք նման գործելաոճ չենք որդեգրել, մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են։ Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշում է կայացրել՝ ուժ կիրառելու ցուցարարների դեմ և հիմքեր է ստեղծում, որպեսզի այդ ուժը կիրառի»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա, խորհուրդ չտվեց նման քայլի գնալ և ասաց, որ ուզում է համոզված լինել, որ մեր Ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի իր սեփական ժողովրդի դեմ։