կարևոր
383 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 18:33

Սահմանադրությամբ չկա կարգավորում, որ կարող է վարչապետը նախագահին առաջարկել ազատել ԳՇ պետին․ Արամ Վարդևանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մասնակցում եմ այս հանրահավաքներին մի գաղափարի համար, որովհետև սա հայրենիքի համար է։ Այս մասին Բաղրամյան պողոտայում իր ելույթում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«Չեմ թաքցնի՝ վերջին երկու-երեք օրվա մեջ մենք՝ իրավաբաններով մեղմ ասած խճճված իրավիճակում ենք, բայց այսօր կարող ենք ասել ունենք հստակություն, ի՞նչ է տեղի ունեցել․ փետրվարի 25-ին ՀՀ թիվ մեկ զինվորականը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և մեր հերոս բազմաթիվ գեներալներ ասեցին այն իրականությունը, որը բոլորս ասում ենք, որ այս կառավարությունը պետք  է հրաժարական տա, որ այս ամենի պայմաններում մենք ունենք անվտանգության սպառնալիք։ Եթե զինվորականները ասում են պետք է հրաժարական տա, ուրեմն անվտանգության խնդիր կա, չէ՞, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարց կա։ Դրան անմիջապես հաջորդում է  շատ կանխատեսելիորեն վարչապետի առաջարկությունը, որ Օնիկ Գասպարյանին ՀՀ նախագահը պետք է ազատի պաշտոնից»,- ասաց Վարդևանյանը։

Նար խոսքով, սահմանադրությամբ չկա կարգավորում, որ կարող է վարչապետը նախագահին առաջարկել ազատել ԳՇ պետին։ Օնիկ Գասպարյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով և պաշտոնավարելու է հինգ տարի։