կարևոր
1754 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-03 18:08

Մինչև երեկո պարզ կլինի՝ ինչ դիրքորոշում կունենա նախագահը, ըստ այդմ էլ կլինեն գործողություններ. Գեղամ Մանուկյան

Մինչև երեկո պարզ կլինի՝ ինչ դիրքորոշում կունենա նախագահը, ըստ այդմ էլ կլինեն գործողություններ. Գեղամ Մանուկյան

Մինչև երեկո պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կունենա ՀՀ նախագահը, ըստ այդմ էլ կլինեն հստակ գործողություններ: Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու մասին մերժվեց նախագահի կողմից և ետ ուղարկվեց:

«Կառավարությունից նորից նույն միջնորդությունը եկավ և մուտքագրվել էր միայն մարտի 1-ին: Այսօր մինչև երեկո ՀՀ նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, կա՛մ այդ միջնորդությունն ուղարկում է ՍԴ, կա՛մ թողնում է անպատասխան, որը, ըստ Կառավարության իրավաբանների, բավարար է, որ Օնիկ Գասպարյանին հեռացնեն պաշտոնից, բայց ՀՀ իրավաբանների մեծ մասը հակառակն է ասում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, մինչև երեկո, պարզ կլինի, թե ինչ վերջնական դիրքորոշում կարտահայտի Հայաստանի նախագահը և ըստ այդմ էլ կլինեն հստակ գործողություններ: