կարևոր
459 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 17:28

Իրավաբանների մեկնաբանմամբ՝ վարչապետն ու նախագահը չունեն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու լիազորություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը չստորագրելու մասին նախագահի հայտարությունից անմիջապես հետո, եթե շատերը շտապեցին արձանագրել, որ իրավունքի ուժով Գասպարյանի պաշտոնավարումը դադարում է մարտի 4-ից, ապա հիմա էլ հակառակ պնդումն է գերիշխում: Նախ՝ ժամկետների մասին. Գլխավոր շտաբը հայտարարել է. Օնիկ Գասպարյանը հանդիսանում է Զինված ուժերի զինվորական բարձրագույն հրամանատարը մինչեւ Սամանադրությամբ նախատեսված 8-օրյա ժամկետի լրանալը:

ԳՇ-ի նշած այս ժամկետի հետհաշվարկը սկսվում է փետրվարի 27-ից, երբ նախագահը հետ է վերադարձրել վարչապետի միջնորդությունը. դրանից սկսած 8 աշխատանքային օրը կլրանա մարտի 9-ին, որից հետո գլխավոր շտաբը այլ ժամկետների մասին է ակնակրկել, որոնք կգործեն Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո:

Իսկ մինչ այդ՝ գլխավոր շտաբում նախագահի որոշումից չեն նեղսրտել: Այստեղ էլ են գտնում, որ ճիշտը ոչ թե վարչապետի միջնորդության, այլ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելն է:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։