17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը չստորագրելու մասին նախագահի հայտարությունից անմիջապես հետո, եթե շատերը շտապեցին արձանագրել, որ իրավունքի ուժով Գասպարյանի պաշտոնավարումը դադարում է մարտի 4-ից, ապա հիմա էլ հակառակ պնդումն է գերիշխում: Նախ՝ ժամկետների մասին. Գլխավոր շտաբը հայտարարել է. Օնիկ Գասպարյանը հանդիսանում է Զինված ուժերի զինվորական բարձրագույն հրամանատարը մինչեւ Սամանադրությամբ նախատեսված 8-օրյա ժամկետի լրանալը:
ԳՇ-ի նշած այս ժամկետի հետհաշվարկը սկսվում է փետրվարի 27-ից, երբ նախագահը հետ է վերադարձրել վարչապետի միջնորդությունը. դրանից սկսած 8 աշխատանքային օրը կլրանա մարտի 9-ին, որից հետո գլխավոր շտաբը այլ ժամկետների մասին է ակնակրկել, որոնք կգործեն Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո:
Իսկ մինչ այդ՝ գլխավոր շտաբում նախագահի որոշումից չեն նեղսրտել: Այստեղ էլ են գտնում, որ ճիշտը ոչ թե վարչապետի միջնորդության, այլ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելն է:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։