կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 17:01

ԱԺ-ում ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, սադրիչը ինքն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակներ են տեղադրված, շենքից դիպուկահարներ են նայում, ոստիկանությունը հայտարարություն է տարածել սադրանքների մասին՝ այս մասին հարցին ի պատասխան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ցուցարարների կողմից սադրանքներ չեն եղել և չեն լինելու, մեր երկրում կա մի սադրիչ, որը գալու է ԱԺ շենք՝ դա Նիկոլ Փաշինյանն է։

«Այս մարդու Հայաստանում տեղաշարժը ոստիկանական զորքերով է տեղի ունենում, ինքը այլընտրանք չունի, որովհետև իր գործունեության հետևանքով բերել, հասցրել է նրան, որ իր երկրում կարող է քայլել միայն ոստիկանական զորքով․ այս լուսաձայնային նռնակները, ամեն ինչը վկայում են այդ մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և սադրիչը ինքն է։

«Մեզ համար սա ազգային-քաղաքական պայքար է և հասցնելու ենք ավարտին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․