կարևոր
1427 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-03 15:08

Երեւանում 46-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով շենքի տանիքից. նրա վիճակը ծանր է

Երեւանում 46-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով շենքի տանիքից. նրա վիճակը ծանր է

Մարտի 3-ին` ժամը 12:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Մ․ Խ․-ին (ծնված 1975 թ․) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն․ կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։