Մարտի 3-ին` ժամը 07:52-ին, Արմավիրի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 37 շենքի հետնամասում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տանիքից (125 քմ) մոտ 80 քմ հատված և կառուցատարրեր: