Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 նոր դեպք:
Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 84 շրջաններում։ Մեկ օրում մահացել է 452 հիվանդ, ամբողջությամբ ապաքինվել 15 694 մարդ:
Համավարակի ողջ ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4 278 750 դեպք, որոնցից 87 348-ը՝ մահացու ելքով։ Բուժվել է 3 853 734 մարդ: