կարևոր
265 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-03 13:39

Վերջին կես տարում առաջին անգամ բանակցություններ են վարել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահները

Վերջին կես տարում առաջին անգամ բանակցություններ են վարել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահները

Վերջին կես տարում առաջին անգամ բանակցություններ են վարել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահները՝ տեսակապի միջոցով: Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Էրդողանը փորձել են կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք գերլարվել են ոչ միայն բազմաթիվ հարցերում 2 երկրների շահերի բախման, այլեւ անձնական կոնֆլիկտի պատճառով:

Թուրքիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ասել է, թե որպես ՆԱՏՕ-ի գծով 2 ուժեղ դաշնակիցներ՝ Թուրքիան եւ Ֆրանսիան կարող են զգալի ներդրում ունենալ աշխարհում անվտանգության, կայունության եւ խաղաղության հաստատման ջանքերում՝ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արեւելքից Աֆրիկա:

Էրդողանն առաջարկել է Մակրոնին համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Եվ սա ասել է այն երկրի նախագահը, որն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների էր տեղափոխում հակամարտության գոտի ու այն էլ այն պետության ղեկավարին, որը բացեիբաց խոսել էր այդ փաստի մասին:

Էրդողանը, որն ամիսներ շարունակ Մակրոնին հոգեկան հիվանդ էր անվանում, նաեւ հույս է հայտնել, որ բոլոր այս հարցերում Անկարան եւ Փարիզը համերաշխ կգործեն: